Թիվ 37 դպրոցի ստեղծում

 

1382110_549432761796948_978458658_n

Երևանի հ.37 դպրոցը հիմնադրվել է 1939-1940ուստարում որպես տարրական դպրոց’ունենալով 2 բաժին’հայկական և ռուսական:Հետագայում ռուսական բայինը առանձնացավ և վերածվեց ռուսական միջնակարգ դպրոցի/Արաբկիրի շրջանի հ. 77 միջնակարգ դպրոցը/:

           Հ.37 դպրոցը տեղավորված էր Քանաքեռհէկ  բանավանի մի անշուք շենքում,որը և տարիներ հետո դարձավ միջնակարգ; 1971թվականից դպրոցը տեղափողվել է  մի քանի մասնաշենքերից   բաղկացած, հարմարավետ շենք: Դպրոցն ունի իր իսկ ավանդույթները,որոնց մասին հոդվածներով արձագանքել են Հայաստանի կենտրոնական բոլոր թերթերը: Դպրոցը կապ էր հաստատել 37 համարի 150 դպրոցների հետ:Այն նվիրված էր մի մեծ իրադարձության’ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին/1977թ./: 150դպրոցներից ստացված նյութերով կազմակերպվել էր առաջինը Հայաստանում ցուցահանդես,որն արժանացել էր խրախուսանքների և գովասանքի, իսկ մամուլի կողմից’մեծ հոդվածի:

          Դպրոցը ունի լավ ձևավորված  կաբինետներ’ աշխարհագրության/ավտոմատացված/, ֆիզիկայի, կենսաբանության, ավտոկաբինետ,ռազմագիտության:Դպրոցը ուներ ընդարձակ նկուղում տեղակայված և կահավորված, Հայստանում առաջին դպրոցական հրաձգարանը:

 

 

1378475_549432805130277_924515898_n (1)1383365_549432955130262_928999721_n1383568_549432791796945_412555070_n